Canyon-ը նշում է իր հաջողության 20-ամյա հոբելյանը


Posted September 8, 2023 by CanyonAccessories_2023

Բջջային և ԱՀ աքսեսուարների ապրանքանիշը՝ Canyon-ը հպարտությամբ հայտարարում է իր 20-ամյա հոբելյանի մասին:

 
2003թ.-ին՝ իր ստեղծման օրվանից, Canyon-ը եղել է նորարարության առաջնագծում՝ մշտապես առաջարկելով նորագույն տեխնոլոգիաներ և բացառիկ որակ ամբողջ աշխարհում: Այս նշաձողը վկայում է թվային փորձառությունն ընդլայնող ապրանքանիշի պատասխանավության մասին:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում Canyon-ը մշտապես ընդլայնել է սահմանները՝ առաջարկելով ապրանքների բազմազան տեսականի, որում ներդաշնակորեն համատեղվում են ոճը, որակն ու հուսալիությունը: Սկսելով իր համեստ գործունեությունը որպես ԱՀ բաղադրիչներ և ծայրամասային սարքեր արտադրող ապրանքանիշ, Canyon-ն ընդլայնել է իր հորիզոնները՝ ներառելով MP3 նվագարկիչներ, ականջակալներ և էլեկտրոնային այլ սարքեր:
2007թ.-ին Canyon-ն ամբողջությամբ կահավորված մուլտիմեդիա սեղանին դրվող համակարգչի թողարկմամբ շլացուցիչ հաջողություն ունեցավ և ամրապնդեց իր դիրքերը՝ որպես ոճային ապրանքանիշ:
Canyon-ի ուղին շարունակվեց նորարարական ապրանքների ներդրմամբ, ինչպիսիք են GPS նավիգատորները, թվային չափիչ սարքերը, վեբ-տեսախցիկները, ականջակալները, փաուեր-բանքերը և խելացի ժամացույցները: Յուրաքանչյուր նորարարություն ավելի ամրապնդեց Canyon-ի դիրքերը որպես ապրանքանիշ, որը բավարարում է իր հաճախորդների օրեցօր աճող կարիքները:
«Անչափ երախտապարտ ենք մեր հավատարիմ հաճախորդներին, գործընկերներին և աշխատակիցներին, որոնք կարևոր դեր են ունեցել վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր ունեցած հաջողությունների մեջ», - ասում է Canyon-ի բիզնեսի զարգացման տնօրեն Դմիտրի Ռոմանենկոն: «Նրանց աջակցությունն ու վստահությունը մեզ մղել են դեպի նոր բարձունքներ՝ թույլ տալով միասին ստեղծել անթիվ հիշարժան պահեր և փորձառություններ»:
Այսօր Canyon-ը պարծենում է իր համապարփակ արտադրանքի շարքով, որը ներառում է թե՛ բջջային, թե՛ ԱՀ աքսեսուարներ, ինչպես նաև կրելու սարքեր, ինչպիսիք են խելացի ժամացույցները և ֆիթնես թրեքերները: Տարիների ընթացքում Canyon-ն ընդլայնել է իր պորտֆոլիոն՝ ներառելով 32 տարբեր ապրանքների կատեգորիաներ և առաջարկել 380 SKU՝ սպառողների պահանջները բավարարելու համար: Ապրանքանիշն իր ներկայությունն ունի ավելի քան 30 երկրում և մատուցելով բարձրորակ ապրանքներ մատչելի գներով՝ դրական արձագանքներ է ստանում ամբողջ աշխարհից։ Ավելին, Canyon-ը մեծ ուշադրություն է դարձնում բնապահպանական պատասխանատվության վրա՝ փաթեթավորման մեջ օգտագործելով վերամշակվող նյութեր և խթանելով «կանաչ» մոտեցումն իր հաղորդակցության մեջ:
Canyon-ը նպատակ ունի գործընկերներին տրամադրելու համապարփակ լուծումներ, որոնք գերազանցում են նրանց սպասելիքները: Դրան հասնելու համար ապրանքանիշը հավաքել է մասնագետներից բաղկացած թիմ, որն ի վիճակի է ոչ միայն գրավելու և հասկանալու ժամանակակից միտումները, այլև մշակելու երկարաժամկետ համագործակցության ռազմավարության համար կարևոր ապրանքների պորտֆոլիո։
«Մենք ձգտում ենք մնալ կենցաղային էլեկտրոնիկայի տենդենցների առաջնագծում և վստահ ենք, որ որակի, մատչելիության և բնապահպանական պատասխանատվության վրա մեր ուշադրությունը կշարունակի արձագանք գտնել սպառողների շրջանում», - հավելեց Դմիտրի Ռոմանենկոն:
«Քանի որ ընդլայնում ենք մեր ներկայությունը արևելյան և արևմտյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի շուկաներում, ակնկալում ենք սերտորեն համագործակցություն մեր գործընկերների և հաճախորդների հետ, որպեսզի նրանց ապահովենք այն ապրանքներով, որոնք անհրաժեշտ են այսօրվա արագ փոփոխվող թվային աշխարհում հաջողության հասնելու համար»:
Քանի որ Canyon-ը նշում է իր 20-ամյա հոբելյանը, այն վերահաստատում է իր հավատարմությունը նորարարությանը, որակին և հաճախորդների գոհունակությանը: Ապրանքանիշի ուղին նշանավորվել է ուշագրավ ձեռքբերումներով և աշխատանքի հանդեպ անսասան նվիրվածությամբ, և անհամբեր սպասում է առաջիկա հետաքրքիր հնարավորություններին:
Ձեռք բերե՛ք Canyon ապրանքանիշի սարքեր հարմարավետ գներով մեր հայաստանյան ՝ VEGA, ZIGZAG
-- END ---
Share Facebook Twitter
Print Friendly and PDF DisclaimerReport Abuse
Contact Email [email protected]
Issued By Canyon Accessories
Country Armenia
Categories Business , Electronics , Technology
Tags canyon accessories , canyon
Last Updated September 8, 2023